Մանկական հիվանդություններ
Նեֆրիտ ինտերստիցիալ
Երիկամների միջանկյալ հյուսվածքի ոչ միկրոբային չկազմալուծող բորբոքում է՝ ախտաբանական պրոցեսում ամբողջ նեֆրոնի հետագա ընդգրկումով։
Էթիոլոգիան։ Շատ հաճախ զարգանում է քութեշի, դիֆթերիայի, տիֆի, անգինաների, սեպտիկ և թարախային պրոցեսների հետևանքով։ Ենթադրվում է, որ այդ հիվանդություններից հետո երիկամների ախտահարումը տոքսիկոալերգիկ բնույթ է կրում։ Հիվանդությունը կարող է առաջ գալ նաև թունավորումներից, այրվածքներից, հեմոլիզից, վնասվածքներից հետո և այլն։ Կան տվյալներ, որ ինտերստիցիալ նեֆրիտի զարգացումը կարող է կապված լինել դեղորայքի կիրառման հետ (գենտամիցին, ամպիցիլին, մետիցիլին, սուլֆանիլամիդներ, անալգետիկներ): Հիվանդության զարգացման մեջ որոշակի դեր են խաղում ռեսպիրատոր վիրուսային վարակները։ Նախատրամադրող գործոններից են թերիմուն վիճակները, բջջաթաղանթների կայունության խանգարումը, երիկամային հյուսվածքի սաղմնային զարգացման խանգարումները, միզային համակարգի օրգանների անկանոնությունները (Ն.Ա. Կորովինա, Ե.Ա. Բալանդինա)։
Պաթոգենեզը։ Ալերգիկ պրոցեսի մասնակցությամբ իմուն բնույթի հիվանդություն է։ Մանրադիտակային հետազոտությամբ երիկամային հյուսվածքի բջջային ինֆիլտրատներում հայտնաբերվում են էոզինոֆիլներ, իսկ միջանկյալ հյուսվածքում՝ տարածուն և շուրջանոթային տեղակայման պլազմատիկ բջիջներ։ Փորձարարական տվյալները վկայում են, որ խողովակների հիմնային թաղանթների վրա աուտոհակամարմինների, իմուն կոմպլեքսների, ինչպես նաև բջջային մեդիատորների ազդեցության հետևանքով վնասվում են միջանկյալ հյուսվածքը և երիկամային խողովակները (Ն.Ա. Կորովինա)։ Գոյություն ունեցող տվյալների հիման վրա ինտերստիցիալ նեֆրիտի ախտածնությունը պատկերացվում է հետևյալ ձևով։ Էկզոգեն և էնդոգեն ծագման զանազան թունավոր նյութերը թափանցելով արյան մեջ, հեռացվում են երիկամներով։ Առաջնային մեզով հայտնվելով երիկամների խողովակներում, նրանք հետներծծման պրոցեսում կարող են վնասել նրանց հիմնային թաղանթները, կապվել սպիտակուցների հետ և վերափոխվել լիարժեք հակածինների, որոնք էլ կարող են առաջացնել օրգանիզմի իմուն պատասխան ռեակցիա, թաղանթների վրա իմուն կոմպլեքսների ֆիքսումով։ Խողովակների հիմնաթաղանթների վնասումն ուղեկցվում է միջանկյալ հյուսվածքում բորբոքային ռեակցիայի զարգացումով, որն էլ պայմանավորում է հիվանդության կլինիկական պատկերը (Բ.Ի. Շուլուտկո, Տ.Գ. Իվանովա)։ Ն.Ա. Կորովինայի կողմից կատարված հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ միջանկյալ նեֆրիտը հաճախ ձևավորվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաների մոտ։
Կլինիկան։ Ծավալվում է հիմնական հիվանդության նշաններով և երիկամներում ախտաբանական պրոցեսի զարգացումով։ Երիկամային համախտանիշներից նկատվում է սակավամիզություն, հիպոսթենուրիա, չափավոր սպիտամիզություն և միկրոհեմատուրա։ Տարբեր չափերի արտահայտված արյունամիզությունը ինտերստիցիալ նեֆրիտի բնորոշ նշաններից մեկն է։ Լինում են թունավորման երևույթներ, հիպոտոնիա, որովայնի կամ գոտկատեղի շրջանի ցավեր։ Միզատար ուղիների դիսպլազիայի կամ անոմալիաների ժամանակ նկատվում է արյան ճնշման բարձրացում։
Բուժումը։ Հիմնական միջոցառումներն ուղղված են պատճառային գործոնի դեմ՝ երիկամների վրա նրա ազդեցությունը դադարեցնելու նպատակով։ Խանգարված նյութափոխանակության վերականգնման, բորբոքման թուլացման և երիկամների գործառության կարգավորման նպատակով նշանակվում է հատուկ սննդակարգ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ